Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել երկրի բանակում տեղի ունեցած հերթական սպանության մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Թովուզի շրջանի զորամասերից մեկում։ Շարքային Վասիֆ Ալիևը «անզգուշաբար գնդակահարել է ծառայակից Էլչին Մամեդովին», ով տեղում մահացել է։ Իհարկե, դա կարող էր դժբախտ պատահար համարվել, սակայն ադրբեջանական բանակում տեղի ունեցող «դժբախտ պատահարների» հաճախականությունը ստիպում է մտածել, որ սպանությունը դարձել է այդ երկրի զինված ուժերում հարաբերություններ պարզելու ձև։ Ներկայացնենք միայն 2010թ. արձանագրված մի քանի դեպքեր։
Հունվարի 28-ին Ադրբեջանի Դաշքեստանի զրամասերից մեկում մասայական սպանություն է տեղի ունեցել։ Երկու զինվորի արձակած կրակահերթերից մահացել է 4 սպա, երկուսը՝ վիրավորվել։ Համաձայն առաջին վարկածի՝ հանցագործություն կատարած զինվորներն ինքնասպան են եղել, ըստ երկրորդի՝ սպանվել են փախուստի փորձ կատարելու ժամանակ։
Փետրվարի24-ին Ադրբեջանի ռազմաօդային զորամասերից մեկում «Մեխման Ջաֆարովին պատկանող անձնական զենքից արձակված գնդակից սպանվել էր Նախիդ Շախիդ օղլուն»։
Մարտի 3-ինԱդրբեջանի Թերթերի շրջանի զորամասերից մեկում շարքային Վիլայաթ Նովրուզովը հրազենով սպանել է իր ծառայակցին՝ Ռովշան Ալիևին։ Ուշագրավ է, որ այս դեպքում նշվել էր, թե մահացու ելքով միջադեպը անզգուշության հետևանք է։
Եթե թվարկած դեպքերին գումարենք Ադրբեջանի զինված ուժերում արձանագրված ինքնասպանություններն ու ինքնասպանությունների փորձերը, ապա թիկունքում զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը միայն 2010թ. կազմում է առնվազն 12 մարդ։ Եթե նշված թվին գումարենք նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ամեն կերպ թաքցվող ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհվածներին, ապա հասկանալի է դառնում, որ հարևան երկրի զինված ուժերում, մեղմ ասած, «բեսպրիդել» է։ Նշենք, որ ադրբեջանական բանակում նշված միջադեպերը հաճախ տեղի են ունենում ազգային հողի վրա և պայմանավորված են երկրի բնիկ ազգություններին (թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլն) անընդհատ նվաստացնելու փորձերով։
Մեկ ամիս առաջ, մեկնաբանելով նման միջադեպերից մեկը, «Դոկտրինա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «2009թ. զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ադրբեջանի բանակում սպանվել է 28 զինծառայող, 5-ը ծանր վիրավորվել է»։ Նրա խոսքերով՝ 2009թ. հրազենային վնասվածքների հետևանքով կյանքից հեռացած 69 զինծառայողներից միայն 13-ն են մահացել շփման գծում։ Սումերինլին նշել էր, որ եթե լուրջ միջոցներ ձեռք չառնվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերում 2010թ. ևս այս ողբերգական միտումը կպահպանվի։
Ինչպես տեսնում ենք, միտումը ոչ միայն պահպանվում, այլև խորանում է, և կարելի է ենթադրել, որ այս տարի հարևան երկրի զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհեր դեռ կլինեն։ Իհարկե, բոլոր երկրների բանակներում կան բազում խնդիրներ, սակայն տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանական բանակում տիրող «բեսպրիդելը» ոչ մի տեղ չես կարող տեսնել։ Իրավիճակի ողջ զավեշտն ու ողբերգականությունն այն է, որ այս խայտառակ վիճակագրության ֆոնին պաշտոնական և ոչ պաշտոնական Բաքուն անդադար հոխորտում է ռազմական հզորություններով՝ սեփական բանակը ներկայացնելով որպես «լավագույնը տարածաշրջանում»։
Հայաստանի և Արցախի զինված ուժերի մարտունակության մասին լսելով չէ, որ գիտեն։ Ղարաբաղյան պատերազմի ելքն ինքնին ամեն ինչի մասին խոսում է։ Իսկ ադրբեջանական բանակում տիրող բռնության և ատելության մթնոլորտը խոսում է միայն այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության համակարգի վրա ծախսված «նավթամանաթներն» այդ երկրի բանակն այդպես էլ մարտունակ չդարձրեցին։ Պատերազմում միայն զենքի առկայությունը բավարար չէ, այն օգտագործել պետք է իմանալ։ Սակայն, դատելով ադրբեջանական բանակում տեղի ունեցող «դժբախտ պատահարներից», ադրբեջանցի զինվորները այդպես էլ չեն սովորել ճիշտ օգտվել զենքից։
Արամ Խաչատուրյան
P.S.Մեկնաբանելով ադրբեջանական բանակում վերջին շրջանում արձանագրվող սպանության դեպքերը՝ 2010թ. փետրվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը «7օր»-ին ասել էր՝ ադրբեջանական ԶԼՄ-ների հիշատակած 3 զոհվածներից մեկը լեզգի է, մեկը՝ ավար, մյուսը՝ թալիշ՝ այդ փաստը որպես խոսուն օրինակ համարելով այն բանի, որ ադրբեջանցիները, հայերից բացի, ճնշում են նաև իրենց տարածքում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների։
-Հարց է առաջանում, թե նրանք ինչպե՞ս են զոհվել։ Ամենայն հավանականությամբ, դա միջանձնայինփոխհարաբերությունների արդյունք է, որը հաճախ է տեղի ունենում ադրբեջանական բանակում,- ընդգծել է ԼՂՀ ՊԲ հասարակայնության հետ կապերի վարչության պետը ։
«Բեսպրիդելը» ադրբեջանական բանակում
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել երկրի բանակում տեղի ունեցած հերթական սպանության մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Թովուզի շրջանի զորամասերից մեկում։ Շարքային Վասիֆ Ալիևը «անզգուշաբար գնդակահարել է ծառայակից Էլչին Մամեդովին», ով տեղում մահացել է։ Իհարկե, դա կարող էր դժբախտ պատահար համարվել, սակայն ադրբեջանական բանակում տեղի ունեցող «դժբախտ պատահարների» հաճախականությունը ստիպում է մտածել, որ սպանությունը դարձել է այդ երկրի զինված ուժերում հարաբերություններ պարզելու ձև։ Ներկայացնենք միայն 2010թ. արձանագրված մի քանի դեպքեր։
Հունվարի 28-ին Ադրբեջանի Դաշքեստանի զրամասերից մեկում մասայական սպանություն է տեղի ունեցել։ Երկու զինվորի արձակած կրակահերթերից մահացել է 4 սպա, երկուսը՝ վիրավորվել։ Համաձայն առաջին վարկածի՝ հանցագործություն կատարած զինվորներն ինքնասպան են եղել, ըստ երկրորդի՝ սպանվել են փախուստի փորձ կատարելու ժամանակ։
Փետրվարի 24-ին Ադրբեջանի ռազմաօդային զորամասերից մեկում «Մեխման Ջաֆարովին պատկանող անձնական զենքից արձակված գնդակից սպանվել էր Նախիդ Շախիդ օղլուն»։
Մարտի 3-ին Ադրբեջանի Թերթերի շրջանի զորամասերից մեկում շարքային Վիլայաթ Նովրուզովը հրազենով սպանել է իր ծառայակցին՝ Ռովշան Ալիևին։ Ուշագրավ է, որ այս դեպքում նշվել էր, թե մահացու ելքով միջադեպը անզգուշության հետևանք է։