Այսօրվանից մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի 12 օր՝ մինչև դեկտեմբերի 7-ը։
Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է: Արտերկրից էլեկտրոնային եղանակով կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի: ԱԳՆ-ի ցուցակով ներկայացվել է 253 քվեարկող-ընտրող, իսկ ՊՆ-ի ցուցակով` 476 քվեարկող-ընտրող:
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:
Այսօրվանից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

7or.am