Լրահոս

25.11.2018 18:47


Նոր մանրամասներ Երևանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու փաստով. պարզվել է՝ վիրավորների թիվը 5-ն է

Նոր մանրամասներ Երևանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու փաստով. պարզվել է՝ վիրավորների թիվը 5-ն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դաակահարության հետևանքով ի հայտ եկած նոր մանրամասներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչ, 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Նշված ահազանգից 5 րոպե անց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր հեմոռագիկ շոկ» աշխոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն հասցեի բնակիչ 23-ամյա Սահակ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները կպայքարեին նշված անձանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ ոմն Սմբուլը և Սերգոն վիճաբանության են մասնակցել և կան դանակահարված անձինք:

Արդեն ժամը 01:45-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանութուն ահազանգ է ստացվել, որ «քթի, գլխի, 2 ծնկների վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Էդգար Մարտիորսյանը: Նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Խաչատրյանը, իսկ 10 րոպե անց «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարի-Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 46-ամյա Գնել Միքայելյանը: Մինչ բժիշկները հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փրկեցին բոլոր վիրավորների կյանքը, Երևանի ոստիկանության քրեական հետախույզները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23:30-ի սահմաններում Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ Գոռ և Սահակ Կիրակոսյանները, Էդգար Մարտիրոսյանը, Սարկավագի փողոցի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Հարությունյանը և Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 40ամյա Մանվել Հարությունյանը վիճաբանել են 68-ամյա Գրիգոր Խաչատրյանի, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և այս տարվա նոյեմբերի 1 -ին համաներման ակտով ազատ է արձակվել, Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանի, ով նույնպես ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և համաներման ակտով նույնպես նոյեմբերի 1-ին ազատ է արաձակվել և Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պողոսյանի հետ, որի ժամանակ Ա. Կիրակոսյանը իր մոտ եղած բիտով հարվածել է Ս. Պողոսյանին, Գ. Խաչատրյանին և Գ. Միքայելյանին, իսկ Ս. Պողոսյանը իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ և Ս. Կիրակոսյաններին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս Ս. Պողոսյանի կնոջ եղբայրներն են:

Այս խորագրի վերջին նյութերը