Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ մի քանի օր կա, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է:
Նա մարզեր է այցելում, հավաքներ կազմակերպում, նախընտրական տրամաբանությամբ հանդիպումներ ունենում, Երևանում երթ է կազմակերպում: Մի խոսքով, վարչական ռեսուրսն ու պետբյուջեն ամբողջովին օգտագործվում է «Իմ քայլը» դաշինքի օգտին:
Փաշինյանն արդեն ամբողջ մայրաքաղաքը (ենթադրաբար նաև մարզերը) պատել է իր գովազդային վահանակներով:
Տպավորությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է: Նա նախ շտապեց և հաջորդ տարվա մայիսի փոխարեն այս տարվա դեկտեմբերին նշանակեց ԱԺ արտահերթ ընտրությունները: Հիմա էլ շտապում է ու քարոզչությունն սկսում ժամկետից շուտ՝ օրենքի խախտմամբ:
Թե ինչու է շտապում Փաշինյանը, ինքը կիմանա:
Մարդն ընդհանրապես շտապում է, երբ հետևից ընկած են լինում, երբ վախենում է չհասցնել կամ չհասնել, և երբ չշտապելը մահվանը հավասար բան է:
Տվյալ դեպքում Փաշինյանը շտապում է, քանզի շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր դեմ է աշխատում: Ճիշտ է, էյֆորիան վերջնականապես կանցնի միայն դեկտեմբերի 9-ից հետո, բայց արդեն իսկ նկատվում է, որ մարդիկ սկսել են կասկածել ու հարցեր տալ: Դա նշանակում է, որ վտանգված է 80 և ավելի տոկոս «խփելու» գործընթացը: Դրա համար էլ շտապում է Փաշինյանը:
Ուշագրավն այն է, որ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը «չի նկատում» Փաշինյանի շտապողականությունը և արդարացնում է նրա քայլերն այնպես, ինչպես մի ժամանակ արդարացնում ու ճիշտ էր համարում Սերժ Սարգսյանի բոլոր արածները:
Նախորդ իշխանության թիմից երկու հոգի առանձնահատուկ աչքի ընկան այս ընթացքում: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երկուսն էլ այնպես ադապտացվեցին նոր իրավիճակին, որ վաղը եթե, ֆաշիստները կամ, ասենք, թուրքերը գրավեն իշխանությունը, կարելի է չկասկածել, որ սրանք նույն էնտուզիազմով կծառայեն նաև նրանց: Ահա այդպիսի «սորտ» են դրանք, բայց պետք չէ բարդույթավորվել ու մտածել, որ միայն հայ ժողովրդի մեջ կան այսպիսի քամելեոններ:
Արթուրդավթյաններ և տիգրանմուկուչյաններ կան բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ: Նրանք նկատելի չեն հանդարտ իրավիճակներում, իսկ ահա հեղափոխական ժամանակահատվածում կեղտը ջրի երես է բարձրանում: Հիմա այդ փուլում ենք, բայց դա երկար չի տևի:
Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը-2

Պետրոս Ալեքսանյան