Երևանում թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստի տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 22-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստ, 31-ամյա Վահան Բաբոյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 09:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Արցախի փողոցի բնակարաններից մեկի դռան փականը կոտրել են և մտնելով բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակներ, տարբեր տեսակի խմիչքներ:Գողը կամ գողերը անգամ բնակարանից տարել են հեռուստացույցը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողացված ապրանքների գումարը կազմում է մոտ 5 մլն դրամ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին , ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանում թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստի տունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 22-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Սիգարոն» ՍՊԸ-ի ֆինանսիստ, 31-ամյա Վահան Բաբոյանի բնակարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 09:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Արցախի փողոցի բնակարաններից մեկի դռան փականը կոտրել են և մտնելով բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, մուշտակներ, տարբեր տեսակի խմիչքներ: Գողը կամ գողերը անգամ բնակարանից տարել են հեռուստացույցը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողացված ապրանքների գումարը կազմում է մոտ 5 մլն դրամ: