Լրահոս

23.11.2018 16:41


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով

Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հիմնականում հետաքրքրվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման մանրամասներով:

Շավարշ Գևորգյանը պատասխանել է ԵԱՀԿ վերլուծաբանին հետաքրքրող հարցերին, նաև ներկայացրել Մայրապետյանի կալանավորման օրվանից մինչև այս պահը զարգացած իրադարձությունների մանրամասները: Իվան Գոդարսկուն ներկայացվել են Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի տակ լինելը փաստող, Մայրապետյանի կողմից հ/ը-թյան ֆինանսավորումը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Հյուրի խնդրանքով դիտորդական առաքելության ներկայացուցչին են ներկայացվել նաև Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունների պատճենները: Ներկայացվել են բացառապես նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթեր: Շավարշ Գևորգյանը հյուրին նաև իր մտահագությունն է հայտնել ընդրություններին ընդառաջ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախաձեռնությամբ:

Վերջում զրուցակիցներն անդրադարձել են նաև սպասվող արտահերթ ընտրություններին հեռուստաընկերության լուսաբանումների հարցին և հնարավոր խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը