Քաղաքական

23.11.2018 15:55


Սամվել Բաբայանի փաստաբանը գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդություն է ներկայացրել դատարան (տեսանյութ)

Սամվել Բաբայանի փաստաբանը գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդություն է ներկայացրել դատարան (տեսանյութ)

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանը նաև որոշել էր փոխել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

Դատական այսօրվա նիստում Սամվել Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը գաղտնալսման բացահայտման հետ կապված միջնորդություն է ներկայացրել, որը նախկինում չէր տրամադրվում պաշտպանական կողմին և որը նաև պարտավորեցրել էր անել Վճռաբեկ դատարանը։

Միջնորդությունը քննարկելու համար դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 26-ին, ժամը 12։30-ին։

Նիստից հետո Սամվել Բաբայանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես անդրադառնալով «Սասնա ծռերին» և Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ բանակցելու է Բակո Սահակյանի գլխավորած ռեժիմի հետ՝ Արցախում անցնցում իշխանափոխության նպատակով, Բաբայանը նշել է․

«Դա Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն է, և ինձ հետ կապ չունի: Ղարաբաղի հարցում իմ տեսակետն այն է, որ չի կարելի Ղարաբաղում ունենալ մի իշխանություն, որը ՀՀ-ի հետ չի աշխատելու, չի գործակցելու: Հայաստանի կարծիքը միշտ պետք է նկատի ունենալ: Իսկ թե Սեֆիլյանն ինչ նկատի ունի, չեմ կարող ասել, մենք չենք շփվում»։

Բաբայանը նաև հավելել է․ «Այս փուլում Արցախը ՀՀ-ին միացնելը ես սկզբունքորեն համարում եմ սխալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով Սեֆիլյանի և նրա թիմի կարծիքը համարում եմ սխալ: Դրա համար մենք իրար հետ չենք շփվում: Ես ասել եմ իմ տեսակետը, նա տեղյակ է այդ մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը