Քաղաքական

23.11.2018 14:44


Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված միջնորդության մերժումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով ներկայացված միջնորդության մերժումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հայցվոր կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մերժելու մասին, բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ ինչը սակայն առաջին ատյանի դատարանը՝ հոկտեմբերի 19֊ի որոշմամբ, մերժել է:

Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան և բողոքը մակագրվել է դատավոր Նորա Կարապետյանին:

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել է դատարան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

Աղբյուրը՝ Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը