Լրահոս

23.11.2018 13:19


Արմավիրում 30-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին, այնուհետև բախվել կայանված ВАЗ 21011-ին

Արմավիրում 30-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին, այնուհետև բախվել կայանված ВАЗ 21011-ին

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 21-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 16։40-ի սահմաններում Գեղակերտ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Հմայակ Վարդանյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի 71 FC 700 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղակերտ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Հովհաննես Գևորգյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո Հ. Վարդանյանը բախվել է ճամփեզրին կայանված նույն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Բարեղամյանին պատկանող ВАЗ 21011 մակնիշի 63 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենային։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը