Կառավարությունն ազատում է անհատ տաքսիստներին հարկերից: Եվ ոչ միայն տաքսիստներն են ազատվում հարկերից, այլ նաև միկրոբիզնեսով զբաղվող բոլոր անհատները:
Դա, անշո՛ւշտ, դրական որոշում է: Մարդկանց աշխատանքի տրամադրելու և դրդելու համար վատ չէ մտածված: Մնում է բոլորը հասկանան, որ հորթ ծնող կովին չպետք է մորթել և պետք է վերջապես հեռուստացույց գնել, որպեսզի լսել, որ միկրոբիզնեսմենն արդեն հարկատու չէ:
Միկրոյի մասով վատ չէ, բայց ահա մյուս առումներով անորոշություն է:
Ասվել է, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական երկիր, բայց դա ավելի շուտ կենաց է, քան իրականություն:
Ի տարբերություն միկրոբիզնեսին վերաբերող քայլերի՝ դեռ չի ասվել, թե ինչպես և ինչ քայլերով է Հայաստանի տնտեսությունը դառնալու բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական: Հաջորդ տարվա բյուջեով էլ չի երևում, թե ինչպես է զարգացվելու բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական համակարգը:
Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, որ մեր ՀՆԱ-ն ունի գյուղատնտեսական, հանքարդյունաբերական ու «ղումարային» տեսք: Նա ուզում է փոխել մեր տնտեսության տեսքը, բայց դեռ չի ասել, թե ինչպես: Առայժմ միայն ցանկություն է:
Վատ ցանկություն չէ, իհարկե, բայց անհասկանալի է, թե ինչու է հակադրության մոդել առաջարկվում՝ «սրա փոխարեն այն մյուսը» տարբերակով:
Ո՞վ է ասել, որ հանքարդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը չեն կարող լինել բարձր տեխնոլոգիական: «Ղումարբազությունը» համաձայն ենք, որ «քըխ» է, բայց թե ինչու է հանքարդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը «քըխ», մի քիչ անհասկանալի է:
Հանքարդյունաբերությունը «քըխ» է դառնում, երբ ժամանակակից ստանդարտներ չեն կիրառվում: Բայց երբ ստանդարտները պահպանվում են, ապա հանքարդյունաբերությունը ոչ միայն ճյուղային, այլ նաև ընդհանուր մուլտիպլիկատիվ էֆեկտ է ապահովում ու դրական շոկ առաջացնում հարակից ճյուղերի համար:
Նույնը կարելի է ասել գյուղատնտեսության համար: Դա մեր մրցակցային առավելություններից է: Հակակարկտային համակարգի անարդյունավետ աշխատանքը դեռ չի նշանակում, որ պետք է հրաժարվել գյուղատնտեսությունից, հատկապես երբ այլընտրանք չկա:
Հարկերից ազատված տաքսիով կարելի է հասնել «ա» կետից «բ» կետը: Կարելի է նաև էշին փոխարինել ավտոմեքենայով ու այդպես տեղափոխվել: Բայց դեռ որևէ մեկին չի հաջողվել տնայնագործությունից հասնել մինչև տիեզերագնացություն:
Տաքսին էլ պետք է լինի, բարձր տեխնոլոգիական ճյուղերն էլ, հանքարդյունաբերությունն էլ, գյուղատնտեսությունն էլ, ու եթե կուզեք՝ «ղումարն» էլ: Այլ հարց է, որ կարելի է առաջնահերթություններ սահմանել ու պետականորեն խրախուսել այս կամ այն ճյուղը:
Մի խոսքով, պետք է եղածը կատարելագործել կամ առնվազն չխանգարել, որ կայանա: Չի՛ կարելի փլել այն, ինչ կա, ու փոխարենը տալ միայն բարի ցանկությունների փունջ: Պետք է «և, և»-ով առաջնորդվել, այլ ոչ թե «կամ, կամ»-ով, հատկապես, որ «կամ»-երից մեկը դեռ չկա ու պարզ չէ, թե երբ կլինի:
Տաքսիով դեպի տիեզերք

Կորյուն Մանուկյան