Վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում Ազգայի ժողովի պատգամավոր «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել են Honda մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 61 RP 061 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում: Նա չի տուժել, իսկ վթարի մեղավորն էլ եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։