Լրահոս

23.11.2018 14:45


Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Սամվել Բաբայանի գործով դատական նիստը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1) մեկնարկել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Սամվել Բաբայանի փաստաբանի բողոքը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանը նաև որոշել էր փոխել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը