Քաղաքական

22.11.2018 20:19

Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ Նարեկ Սարգսյանը վաղ թե ուշ հայտնաբերվելու է

Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ Նարեկ Սարգսյանը վաղ թե ուշ հայտնաբերվելու է

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահ է, որ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանը վաղ թե ուշ հայտնաբերվելու է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը նշեց. «Շուտ թե ուշ ինքը հայտնաբերվելու է: Վստահեցնում եմ ձեզ, հանգամանքներ կան, ես ուղղակի ինձ թույլ չեմ տալիս հրապարակային մեկնաբանել: Կատարվում են համապատասխան աշխատանքները, Ինտերպոլի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվում են որոնողական աշխատանքներ, որոնց դրական արդյունքները, կարծում եմ, մենք կտեսնենք»:

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) եւ վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։