Հաղորդավար Դորենկոն Փաշինյանի մասին ասածները պարզաբանել է դեսպանությանը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն արձագանքել է հայտնի լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ Դորենկոն հաղորդման ընթացքում քննադատել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը` քննարկելով Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացումը։ Նա նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները լրջորեն հարվածում են առաջնորդի քաղաքական կերպարին։
Դեսպանատունը միանգամից արձագանքել է Դորենկոյի ասածին` նշելով, որ լրագրողը մոռացել է եթերի էթիկայի նորմերը և իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Հայաստանի, հայ ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին։
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, բայց միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել, այսպես կոչված, փորձագետների ու լրագրողների կարծիքին, որոնք բարոյականության սահմաններից դուրս են ու սոսկ երկրի, ժողովրդի ու իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանք են: Ասվածի օրինակ են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու հավանաբար երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,–նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ի պատասխան դրան Դորենկոն պարզաբանում է գրել։
«Կցանկանայի ամենայն հարգանքով պատասխանել Հայաստանի դեսպանատանը, որ երբեք Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունք թույլ չէի տա։ Հայաստանը և տաղանդավոր ու աշխատասեր հայ ժողովուրդը բարձրագույն հարգանքի են արժանի»,–գրել է Դորենկոն տելեգրամ–ալիքում։
Նա ընդգծել է, որ իր դատողությունները, անձնական կարծիքը ոչ թե երկրի մասին են, այլ Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների հակասական արարքների։ Նա նաև ամփոփել է, որ արարքների մասին դատելու իրավունք ունի։
Հաղորդավար Դորենկոն Փաշինյանի մասին ասածները պարզաբանել է դեսպանությանը (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն արձագանքել է հայտնի լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Ավելի վաղ Դորենկոն հաղորդման ընթացքում քննադատել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը` քննարկելով Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացումը։ Նա նշել էր, որ Փաշինյանի հայտարարությունները լրջորեն հարվածում են առաջնորդի քաղաքական կերպարին։
Դեսպանատունը միանգամից արձագանքել է Դորենկոյի ասածին` նշելով, որ լրագրողը մոռացել է եթերի էթիկայի նորմերը և իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ Հայաստանի, հայ ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին։
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, բայց միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել, այսպես կոչված, փորձագետների ու լրագրողների կարծիքին, որոնք բարոյականության սահմաններից դուրս են ու սոսկ երկրի, ժողովրդի ու իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանք են: Ասվածի օրինակ են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու հավանաբար երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,–նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ի պատասխան դրան Դորենկոն պարզաբանում է գրել։
«Կցանկանայի ամենայն հարգանքով պատասխանել Հայաստանի դեսպանատանը, որ երբեք Հայաստանի հանդեպ անհարգալից վերաբերմունք թույլ չէի տա։ Հայաստանը և տաղանդավոր ու աշխատասեր հայ ժողովուրդը բարձրագույն հարգանքի են արժանի»,–գրել է Դորենկոն տելեգրամ–ալիքում։
Նա ընդգծել է, որ իր դատողությունները, անձնական կարծիքը ոչ թե երկրի մասին են, այլ Հայաստանի քաղաքական գործընթացի մասնակիցների հակասական արարքների։ Նա նաև ամփոփել է, որ արարքների մասին դատելու իրավունք ունի։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
Տես՝ 2։03։00 րոպեից։