ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2019 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբգումարված արտահերթ նիստում քվեարկության է դրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 66կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը և ՀՅԴ-ն նախապես հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու։ Թեև այսօր ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանն ընդգծել են, որ դեմ են քվեարկելու։ Իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորների ազատ են թողնում իրենց ընտրության հարցում։
Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասն ավելացել է մոտ 5.9 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ, եկամտային մասը կազմում է 1 տրիլիոն 496 մլրդ դրամ:
ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2019 թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը (տեսանյութ)
Այսօր ՀՀ Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում քվեարկության է դրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 66 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։

7or.am