Լրահոս

21.11.2018 14:56


Երևանում քաղաքացին շշով լի բենզինով փորձել է ինքնահրկիզվել

Երևանում քաղաքացին շշով լի բենզինով փորձել է ինքնահրկիզվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորիչ փողոցում Հայաստանոմ տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեպանատան դիմացից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ՝ 81-ամյա Նարիման Մուրադխանյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ ցանկացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ինքնահրկիզվել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են շշով լի բենզին։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը