Ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական հանձնաժողովի (ԸՕՎՀՀ )
ԹԻՎ – 1 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Հիմք ընդունելով թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխության գաղափարական արժեքներն արձանագրում ենք, որ արդեն իսկ տեղի են ունենում հայաստանցուս ընտրական իրավունքի խախտումներ, մասնավորապես՝
վարչական ռեսուրսների օգտագործում՝ հիմնականում ՔՊ-ի կողմից, այն են.
- Վարչապետի պաշտոնակատարի ուղղակի քարոզչությունն ընտրողների հետ հանդիպումներում իր լիազորությունների կատարման ընթացքում;
- պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված քաղաքական և հայեցողական պաշտոնյաների անունների հրապարակումը, որն ըստ էության անուղղակի քարոզչություն է այդ պաշտոնյաների լիազորությունների իրականացման ընթացքում:
ծառայությունների մատուցման խոստումներ, ինչն իրականացնում է ԲՀԿ-ն սոցիալական ցանցերի օգնությամբ;
քարոզչության իրականացում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և «Սասնա Ծռեր»-ի կողմից նախընտրական քարոզչությունից դուրս ժամանակահատվածում, չնայած նրան, որ միայն վերջիններիս մոտ է դա հասկանալի:
Ելնելով վերը շարադրվածից, սույն եզրակացությունը ներկայացնում ենք ԿԸՀ՝ [email protected], ակնկալելով, որ այն չի դրսևորի իր պատմական անգործությունը և միաժամանակ առաջարկում ենք տալ պարզաբանումներ ԸՕ-ի հետևյալ դրույթների վերաբերյալ՝
հ. 19-ի 2-րդ մասը նախընտրական քարոզչությամբ չսահմանափակված ժամանակահատվածի մասին, այն է՝ ի՞նչ է դա։
հ.հ. 20 և 21 – ը սոցիալական ցանցերի առնչության մասին, այն է՝ անկառավարելի՞ են դրանք։
«յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը» դրույթը հ.48-ի 3-րդ մասում, այն է՝ վերաբերու՞մ է դա ՀՀ այն ընտրողին, որը գտնվում է արտերկրում:
Կեցցե՛ մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու արդար ընտրությունների պայմաններում:
Խախտումներ և պարզաբանումներ
«Մարդու իրավունքներ–96» կուսակցության՝
Ընտրությունների օրինականության վերահսկման հասարակական հանձնաժողովի (ԸՕՎՀՀ )
ԹԻՎ – 1 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Հիմք ընդունելով թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխության գաղափարական արժեքներն արձանագրում ենք, որ արդեն իսկ տեղի են ունենում հայաստանցուս ընտրական իրավունքի խախտումներ, մասնավորապես՝
- Վարչապետի պաշտոնակատարի ուղղակի քարոզչությունն ընտրողների հետ հանդիպումներում իր լիազորությունների կատարման ընթացքում;
- պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված քաղաքական և հայեցողական պաշտոնյաների անունների հրապարակումը, որն ըստ էության անուղղակի քարոզչություն է այդ պաշտոնյաների լիազորությունների իրականացման ընթացքում:
Ելնելով վերը շարադրվածից, սույն եզրակացությունը ներկայացնում ենք ԿԸՀ՝ [email protected], ակնկալելով, որ այն չի դրսևորի իր պատմական անգործությունը և միաժամանակ առաջարկում ենք տալ պարզաբանումներ ԸՕ-ի հետևյալ դրույթների վերաբերյալ՝
Կեցցե՛ մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու արդար ընտրությունների պայմաններում:
«ՄԻ-96» -ի ԸՕՎՀՀ