Մեկնաբանություն

21.11.2018 11:15


Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ գաղջ մթնոլորտի (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ գաղջ մթնոլորտի (տեսանյութ)

Արտագաղթը վաղուց վերածվել է մեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող խնդրի:

Արտագաղթի պատճառների մասին շատ է խոսվել: Ներկայացվում են տնտեսականից մինչև իրավական պատճառներ:

Վերաձևակերպելով դասականին՝ կարելի է ասել, որ Հայաստանում մնացողների մոտիվացիան գրեթե նույնն է, իսկ ահա արտագաղթողներից յուրաքանչյուրը հեռանալու իր առանձին պատճառն ունի:

Ի դեպ, արտագաղթի պատճառների մասին խոսելիս Սերժ Սարգսյանը որպես հիմնական պատճառ նշում էր երկրում տիրող գաղջ մթնոլորտն ու այդ մթնոլորտի ձևավորման համար մեղադրում լրատվամիջոցներին (տեսնես ո՞ւմ «տակ» էին աշխատում այդ լրատվամիջոցների մեծ մասը և ո՞ւմ տակ են դրանք հիմա):

Ուշագրավ է, որ մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած, հետո հրաժարական տված ու վարչապետ դառնալու համար քարոզարշավն սկսած Նիկոլ Փաշինյանը երեկ, Սերժ Սարգսյանի հանգույն, արտագաղթը պայմանավորեց գաղջ մթնոլորտով:

Երկրում, իրոք, իրավիճակ է փոխվել:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը