Քաղաքական

20.11.2018 18:01


Գաղափարական առումով Փաշինյանը «Սասնա Ծռերին» հաղթել չի կարող․ Մոդեստ Կոլերով

Գաղափարական առումով Փաշինյանը «Սասնա Ծռերին» հաղթել չի կարող․ Մոդեստ Կոլերով

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը, ըստ որոշ գնահատականների, ճգնաժամ է առաջ բերել ՀԱՊԿ-ում, որի գագաթնակետն օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մինսկի «փոխհրաձգությունն» էր»: «168 ժամի» թղթակցի հարցին, թե ինչպիսի՞ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը պատասխանել է. «ՀԱՊԿ-ում ճգնաժամ չկա: ՀԱՊԿ-ն շատ փափուկ կազմակերպություն է, որը մեծ սահմանափակումներ չի դնում իր մասնակիցների նկատմամբ: Հայաստանը որոշել է թելադրել իր պայմանները ՀԱՊԿ-ին, դա չի հաջողվի, և ես դրանում ոչ մի ճգնաժամ չեմ տեսնում: Բայց տեսնում եմ ճգնաժամ Հայաստանի կառավարման համակարգում, այո´, բայց դա ՀԱՊԿ ճգնաժամ չէ»:

Դիտարկմանը, թե հայկական կողմը նշում է, որ շարունակելու է պնդել իր դիրքորոշումը, նա այսպես է արձագանքել. «Փաշինյանի նշած խոսքերը ոչինչ չեն նշանակում, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, և այն, որ Փաշինյանը սպառնաց պահանջել հաշվետվություն Լուկաշենկոյից և Նազարբաևից, իրեն չի օգնելու»: Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների, մասնավորապես՝ «Սասնա Ծռեր» հակառուսական ուժի մասնակցության մասին, նա ասել է. «Այն բանից հետո, երբ իշխանությունը համաներեց «Սասնա Ծռերի» ներկայացուցիչներին, հանեց նրանցից երկու տարի առաջ կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունը, նրանք դառնում են ռադիկալ քաղաքական կուսակցություն:

Նշեմ, որ այդ արմատականությունը նրանց մոտ ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի մոտ է: Փաշինյանը հետզհետե սկսելու է ռադիկալիզմի հարցում «պարտվել» «Սասնա Ծռերին», և ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է սկսելու զիջել այս ուժին, քանի որ այն դիրքորոշումը, որը նա ցուցաբերեց նրանց նկատմամբ, ցույց է տալիս, որ փաստացի և գաղափարական առումով նաև Փաշինյանն այս ուժին հաղթել չի կարող:

«Սասնա Ծռերը» սկսելու է ավելացնել իր հեղինակությունը Փաշինյանի հաշվին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը