Քաղաքական

20.11.2018 17:52


Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները․ Իգոր Կորոտչենկո

Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները․ Իգոր Կորոտչենկո

Ադրբեջանական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված հարցին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը:

Ըստ փորձագետի, ՀԱՊԿ-ի ներգրավումը Ղարաբաղյան հարցի լուծմանը կլինի իդեալական տարբերակ բոլոր կողմերի համար, իսկ հարցի լուծումը փուլային տարբերակով՝ հնարավոր:

«Օրինակ, Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ այսպես ասած անվտանգության գոտում, կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Այդպիսով խաղաղապահներն իրեն ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջև ռազմական գործողություններ չեն սկսվի։ Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան և վերականգնում տնտեսական կապերը։ Հաջորդ փուլում Երևանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի և ԼՂՀ միջև ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել։ Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Սա թերևս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք։ ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում և ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը և հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը:

Այսինքն, թեև միջազգայնորեն ԼՂՀ-ն կհամարվի Ադրբեջանի մաս, սակայն կլինի ինքնուրույն բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը, ինչի դիմաց Բաքուն մասշտաբային տնտեսական օգնություն կհատկացնի ԼՂՀ-ին, որից կօգտվեն նաև տեղի հայերը և վերադարձած ադրբեջանցի փախստականները։ Սրան զուգահեռ Բաքուն ու Երևանը կնորմալացնեն իրենց հարաբերությունները և տասնամյակներով ձգվող թշնամությունը վերջապես կհասնի իր վերջնագծին։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը չափազանց կարևոր է անվտանգության և փոխվստահության համար, առանց որոնք հակամարտությունը կարգավորելն անհնարին է։ Հայաստանն էլ կստանա անվտանգության երաշխիքներ, և իր աշխարհաքաղաքական վիճակի չվատացում, ինչպես նաև տնտեսական արտոնություններ»,-ասել է Կորոտչենկոն։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը