Քաղաքական

20.11.2018 17:41

Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվներից է տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվել հեռուստաընկերությունը. Հ2-ի պարզաբանումը

Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվներից է տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվել հեռուստաընկերությունը. Հ2-ի պարզաբանումը

Հայկական երկրորդ հեռուստաալիքը պարզաբանում է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո ասուլիսի ժամանակ հ2-ի լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքի վերաբերյալ. Թե Հայկական երկրորդ հեռուստաալիքի անձնակազմի, թե ԶԼՄ-ների ղեկավարների բաց նամակների մեջ, և թե՛ մոտ հինգ տասնյակ մտավորականների անձնական երաշխավորություններում խոսք է գնում ոչ թե գործի կարճման կամ չբացահայտման մասին, այլ ընդամենը Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, որը ոչ մի կերպ չի կարող խանգարել պատկան մարմիններին որևէ կոռուպցիոն խաչմերուկի բացահայտման գործում, եթե այդպիսին ընդհանրապես կա: Եվ սա այն դեպքում, երբ մեկ և կես ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում Սամվել Մայրապետյանի հետ որևէ քննչական գործողութություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է հաշիվների կալանքին: Վարչապետին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե հեռուստաընկերության հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների, որոնցից տարիներ շարունակ ուղիղ ֆինանսավորվում էր հեռուստաընկերությունը: Ավելին՝ վարչապետին այդ տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրվել են նաև այդ ուղիղ փոխանցումները հավաստող բոլոր փաստաթղթերը:

Հայկական երկրորդ հեռուստաալիք

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։