Լրահոս

20.11.2018 20:13


Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 80-ամյա, 20-ամյա, 42-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 80-ամյա, 20-ամյա, 42-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 29-ամյա մի քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Արտաշիսյան փողոցում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ տուժողը վնասվածքը ստացել է նոյեմբերի 15-ին, ժամը 18.15-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և անցուղու խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու 17-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը