Գեղարքունիքի մարզում բնակիչները փակել են գլխավոր մայրուղին և սպառնում են ինքնահրկիզվել
Արդեն 30 րոպեից ավելի է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։
Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավորված անձանց հարազատները և այդ անձանց դատախազությունը մեղադրում է մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ այդ ամենը սարքված է և դրա ետևում կանգնած է Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և այդ տարածքի իրավապահ համակարգի մի քանի աշխատակիցներ։
Քիչ առաջ Ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակի մասին տեղեկացել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը, ում հանձնարարականով արդարադատության փոխնախարարն ընդունելու է ակցիայի մասնակիցներին, ու այս պահին արդեն ճանապարհը բացվել է, և բողոքի ակցիայի մասնակիցները մեկնում են Երևան՝ հանդիպելու արդարադատության փոխնախարարի հետ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։