2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել էին և սպառնում էին ինքնասպան լինել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:
Նշված տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել: Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։