Քաղաքական

19.11.2018 16:34

Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։

Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-18.00։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։