Լրահոս

19.11.2018 14:01


Գեղարքունիքում 21-ամյա պայմանագրային զինծառայողը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ

Գեղարքունիքում 21-ամյա պայմանագրային զինծառայողը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 MD 171 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևորներ՝ 27-ամյա Դավիթ Կիրակոսյանը, 15-ամյա Ռոբերտ Տոնոյանը, 16-ամյա Մելսիկ Նադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Արսեն Կարապետյանը տեղում մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը