Երբ հանրային ալիքը բարձրանում է, փրփուրը և տակի ամբողջ կեղտը հայտնվում է ալիքի վերևում: Երբ քարավանի շարժման ուղղությունը 180 աստիճանով պտտում ես, հետևի թոփալները և թույլերը դառնում են առաջիններ: Երբ երկիրը լճանում է, գորտերի կռկռոցը լցնում է ամբողջ շրջապատը:
Հա, ինչ էի ուզում ասել: Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Ժողովրդական լեզվով ասած՝ ամեն մի շուն ու շանգյալ պատգամավորության թեկնածու է դարձել:
«Ռեյտինգային» ընտրակարգը է՛լ ավելի է մխտռել իրավիճակը: Ում նայում ես, պատգամավորի թեկնածու է թվում աչքիդ: Որ կողմ նայում ես, պոտենցիալ օրենսդիր ես տեսնում:
Ըստ դեմքի արտահայտության, ըստ այտերի մազածածկույթի (կամ դրա բացակայության), ըստ տարիքի, ըստ գլխին դրած բանի (կամ բանի բացակայության), ըստ հայացքի բթության, ըստ դեմքի ազատագրական արտահայտության, ըստ գլխի պարունակության (կամ դրա բացակայության), ըստ սեռական կողմնորոշման, ըստ ձայնի ճղճղանության, ըստ սոցիալական ծագման, ըստ բնակավայրի, ըստ ինքնանկարվելու հակվածության ու համանման այլ հատկանիշների կարելի ստույգությամբ ասել, թե ով որ ուժից է ներկայացել որպես պատգամավորության թեկնածու և ով կդառնա պատգամավոր:
Ապագա պատգամավորի հատկանիշների մասին կարելի է արդեն գլխի ընկնել: Այդ հատկանիշները հաշվի առնելով փորձենք կազմել նրա «ֆոտոռոբոտը»:
Սեռը՝ կարևոր չէ. այս հարցում անորոշությունը առավելություն է տալիս:
Դեմքին անպայման թրաշ (եթե սուբյեկտը առերևույթ իգական սեռի է, ապա տարբերակիչ առանձնահատկությունը կապույտ մազերն են):
Մարմինը՝ ահագին քայլածի տպավորություն թողնող:
Տարիքը՝ 43-ից փոքր ու որքան փոքր, այնքան լավ: Ցանկալի է անգամ «երեկվա լակոտի» տարիքի:
Գաղափարական ուղղվածությունը՝ բացակայում է:
Մտավոր կարողությունը՝ առկա չէ և ցանկալի էլ չէ:
Քաղաքական գործունեության սկիզբը՝ Գյումրի, 2018 թ, մարտի 31: Կամ՝ Երևան, 2018, մայիսի 8-ից հետո:
Կառավարչական փորձը՝ բռնել է ջրի շիշ, սելֆիի ձող և բարձրախոսի կոթ (կարևորն այն է, որ վերջում տանձի պոչ չստանա):
Հմտությունները՝ ֆեյսբուքյան ստատուսչի է, ակտիվ «լայքում» է, գերակտիվ «շեյրում» է, բոլոր իրավիճակներում կարող է Ֆեյսբուքով «լայվ» մտնել, քոմենթում է ցանկացած ստատուսի տակ, տիրապետում է սելֆիի բոլոր պոզաներին, շփվում է տրանսֆիստիտների հետ:
Կարգավիճակը՝ հանդիսանում է կուռքի բարեկամը, ծանոթը, քայլակից ընկերը, կուսակիցը, մոտիկի մոտիկը, ծանոթի բարեկամը, աներձագը, քենին, բաջանաղը, հարսը, հարսի տեքորկինը, զարմիկը, բախտակիցը, դրկիցը, խնամին, վարորդը, վարսավիրը, «մաշնի» խադավիկը, մարզիչը, ավտոյի ակերի բալանսիրովշիկը, ռազվալշիկն ու սխաժդենշիկը: Բոլորը պետք է լինեն քոքված հեղափոխական. անգամ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից թռածները:
Տիրապետում է հայերենին (հատկապես՝ հանրահավաքային հայերենին), գյուղական ակցենտով անգլերենին ու քյառթու ռուսերենին: Ֆրանսերեն կարդում է հայերեն գրած տառերով, օրինակ՝ բոնժուղ մադամ է մըսյո, ժը վուզ եմ, ժե նէմ պա Սեղժ, ժէմ լա ղեվօլյուսիոն, ժը նե մանժ պա սիզ ժուղ և այդպես շարունակ:
Ապագա պատգամավորի համար օրեսնդրական գործունեության փորձը հակացուցված է: Կարևորն այն է, որ նա պետք է լինի «դուխով» և առիթ-անառիթ գոռա այն, ինչ որ կթելադրեն վերևից և սեղմի այն կոճակը, որն առանց վերևից թելադրելու էլ պետք է գլխի ընկնի՝ հակահեղափոխական չպիտակավորվելու համար:
ԱԺ ապագա պատգամավորի «ֆոտոռոբոտը»

Գըմփ-գըմփ-հո՜ւ:
Հայկ Ուսունց