Սյունիքի մարզում 35-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է հայ-իրանական սահմանի փշալարն ու հայտնվել հակառակ կողմում
Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Մհեր Ղահրամանյանը, Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 380-րդ կմ հատվածում, իր վարած Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի փշալարերին և գլխիվայր հայտնվել սահմանի հակառակ կողմում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Վահե Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել սահմանապահներ, որպեսզի համոզվեն, որ տեղի ունեցածը ավտովթար է, այլ ոչ թե սահմանի խախտում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։