Կարծիք

18.11.2018 13:00


ԶՐՈ քաղաքական ուժ լինելու ուղղակի հանճարեղ հիմնավորում

ԶՐՈ քաղաքական ուժ լինելու ուղղակի հանճարեղ հիմնավորում

Պարզապես հանճարեղ հիմնավորում...

Հայաստանյան բազմաթիվ քաղաքական ուժեր հրաժարվեցին մասնակցել այս ընտրություններին... Նրանցից մեկի ներկայացուցիչը, մեջբերելով ամերիկացի աստվածաբան Ջեյմս Ֆրիմեն Քլարքի խոսքերը, գրում է․ «Քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների մասին»։

Այսինքն՝ գիտեմ, որ ձայն չեմ ստանալու և բացարձակապես որևէ շանս չունեմ հայտնվելու նոր խորհրդարանում, ուրեմն ես պետական գործիչ եմ, մտածում եմ ոչ թե ինչ-որ ապուշ ընտրությունների, այլ գալիք սերունդների մասին... Համաձայնեք՝ ԶՐՈ քաղաքական ուժ լինելու ուղղակի հանճարեղ հիմնավորում...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը