Լրահոս

18.11.2018 11:16


Նախկին գյուղապետի 35-ամյա տղան զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում»

Նախկին գյուղապետի 35-ամյա տղան զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում»

Նոյեմբերի 17-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։ Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը