ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր ասել է, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչի նշանական հնարավորությունը՝ կազմակերպության անդամների մոտ հարցեր են առաջացնում:
«Կան մի քանի մոտեցումներ, ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանած կարգը՝ ռուսական այբբենական կարգով ռոտացիոն սկզբունքի գործարկելը (այս ձևով ՀԱՊԿ-ում հաջորդը նախագահելու է Բելառուսը): Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը, ամփոփելով Աստանայում կայացած քննարկումների արդյունքները: Մյուս մոտեցումը (Հայաստանի) մինչև եռամյա ժամկետի ավարտը իր ներկայացուցչին նշանակելն է»,-ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ պարզաբանել է Սեմերիկովը, նշելով որ երկրորդ մոտեցումը շատ երկրների մոտ հարցեր են առաջացում կապված այդ քայլի էֆեկտիվության հետ:
Նա ասել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է հարցի քննարկումը կառուցողական համագործակցության ոգով: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ որոշումը բոլոր դեպքերում ընդունվելու է միայն ՀԱՊԿ-ի անդամ վեց պետությունների ֆորմատով, կոնսենսուսի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»:
Սեմերիկովը մամուլին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել մեկնաբանություններում, որոնք ըստ նրա՝ չեն արտահայտում կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու հարցում ընթացիկ գործընթացի իրական պատկերը:
Նա երաշխավորել է, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը և միացյալ շտաբը ամբողջ ծավալով իրականացնում են կազմակերպության անդամ երկրների անվտանգությունը ապահովելու իրենց վրա դրված պարտականությունը:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու հարցը նորից քննարկվելու է դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթաժողովում՝ Հայաստանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից 3 օր առաջ:

Աղբյուրը՝ Ազատություն