Ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ արված անհեռատես քայլը ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին։ Հիմա հերոսաբար փորձում ենք հաղթահարել սեփական սխալների հետևանքները:
Օգտվելով պաշտոնական Երևանի տված հնարավորությունից՝ ԻլհամԱլիևը բացահայտորեն է մտել խաղի մեջ ու ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ չլինելով հանդերձ՝ Ադրբեջանը շատ ավելի լուրջ ազդեցություն ունի այդ կառույցում և կարող է միջամտել ներՀԱՊԿական գործընթացներին: Դա, անշուշտ, դուր չի գալիս ոչ միայն մեզ, այլ նաև ՌԴ-ին և այդ առումով Երևանն ու Մոսկվան բնական դաշնակիցներ են, բայց չէր կարելի ստեղծել մի վիճակ, որ Բելառուսն ու Ղազախստանը ստանային լեգիտիմ իրավունք Ադրբեջանի ու սեփական շահերը Հայաստանի հաշվին լոբբինգ անելու համար:
Բելառուսի ու Ղազախստանի վրա, այսպես ասած, «մուննաթ» գալը ոչինչ չի տալիս, քանզի այդ երկրներն իրենց շահերն են առաջ տանում: Իսկ ո՞վ է մեզ խանգարում մե՛ր շահերն առաջ տանել կամ գոնե այդ շահերին չվնասել:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նաև ՀԱՊԿ-ի ներսում առկա խնդիրները: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նաև դժգոհություն հայտնեց Լուկաշենկոյի ու Նազարբաևի պահվածքների կապակցությամբ: Վերջիններս հիմա չեն էլ թաքցնում, որ Հայաստանի հետ ունեն գրեթե զրոյական շահերի դաշտ և շահերի հսկայական նույնացում Ադրբեջանի հետ: Հայաստանը նրանց կողմից թույլ օղակ է դիտարկվում, և այժմ ֆորմալ առիթն օգտագործվում է մեզ վրա ճնշումներ գործադրելու համար:
Տեղին է նշելը, որ ադրբեջանական լոբբինգի ու հայաստանյան սխալների պատճառով ՌԴ-ում շատացել են փորձագիտական ու պետական շրջանակներում հնչող այն տեսակետները, թե Հայաստանը չափից շատ թանկ է նստում ՌԴ-ի վրա, մինչդեռ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները շատ ավելի ձեռնտու կլինեն Մոսկվային:
Հյուսիսում, իհարկե, հասկանում են, որ Ադրբեջանն իրենը Մոսկվայի աջակցությամբ կամ չեզոքությամբ ստանալուց հետո անմիջապես, կոպիտ ասած, «քցելու» է Մոսկվային, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է հույսներս դնենք այն բանի վրա, որ միևնույն է պետք ենք ՌԴ-ին ու նա մեր շահերը չի ոտնահարի: Նման բան բնության մեջ չի լինում: Սեփական անվտանգության խնդիրները պետք է ինքդ լուծես ու դրսում միայն դաշնակիցներ ունենաս, այլ ոչ թե դայակներ:
Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ չկային ու Փաշինյանը դրանք ստեղծեց: Բնականաբար կային, պարզապես ներհայաստանյան զարգացումները հնարավորություն տվեցին Ադրբեջանին անցնել բաց խաղի ու բաց գրոհի: Ընդ որում՝ այդ խաղը ոչ միայն ՀՀ-ի դեմ է, այլ նաև ՌԴ-ի: Հայաստանի վրա «բոչկա» գլորելով փորձ է արվում նաև Մոսկվային նեղել: Կրեմլում դա շատ լավ տեսնում են, բայց նյարդայնանում են, որ պաշտոնական Երևանն է առիթը տվել Բելառուսին ու Ղազախստանին պայմաններ թելադրել:
Թե ինչով կավարտվի այս թնջուկը, պարզ կդառնա դեկտեմբերի 6-ին, երբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքը ՌԴ-ում (Փաշինյանը մինչև այդ, բնականաբար, զբաղված կլինի նախընտրական քարոզարշավով. կհասցնի՞ նա այդ ընթացքում զբաղվել ՀԱՊԿ-ի հարցերով, դժվար է ասել):
Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է տորպեդահարի կազմակերպության գլխավոր քարտուղարի դերում Բելառուսի թեկնածությունը, եթե, իհարկե, չկարողանա ՀՀ ներկայացուցչի թեկնածությունն անցակցնել (դրա հավանականությունը գրեթե զրոյական է, քանզի Բելառուսն ու Ղազախստանը վետո կկիրառեն ՀՀ-ի թեկնածությանը):
Փոխզիջումային տարբերակը կարող է լինել ներկայիս պաշտոնակատարի հաստատումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա ՌԴ ներկայացուցիչ է: Դրանից հետո արդեն պետք է «դուխը» պահել ներսում և հիմնականում գործել ԽԵԼՔՈՎ, որպեսզի ստիպված չլինենք խնդիրներ ստեղծել ու հետո դրանք փորձենք հերոսաբար հաղթահարել՝ այդ ընթացքում մեր շահերին հարվածելով, այլոց ջրաղացներին ջուր լցնելով ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին անհարմար վիճակի մեջ դնելով:
ՀԱՊԿ-ում սեղմվող օղակը
Ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ արված անհեռատես քայլը ծանր վիճակի մեջ է դրել Հայաստանին։ Հիմա հերոսաբար փորձում ենք հաղթահարել սեփական սխալների հետևանքները:
Օգտվելով պաշտոնական Երևանի տված հնարավորությունից՝ Իլհամ Ալիևը բացահայտորեն է մտել խաղի մեջ ու ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ չլինելով հանդերձ՝ Ադրբեջանը շատ ավելի լուրջ ազդեցություն ունի այդ կառույցում և կարող է միջամտել ներՀԱՊԿական գործընթացներին: Դա, անշուշտ, դուր չի գալիս ոչ միայն մեզ, այլ նաև ՌԴ-ին և այդ առումով Երևանն ու Մոսկվան բնական դաշնակիցներ են, բայց չէր կարելի ստեղծել մի վիճակ, որ Բելառուսն ու Ղազախստանը ստանային լեգիտիմ իրավունք Ադրբեջանի ու սեփական շահերը Հայաստանի հաշվին լոբբինգ անելու համար:
Բելառուսի ու Ղազախստանի վրա, այսպես ասած, «մուննաթ» գալը ոչինչ չի տալիս, քանզի այդ երկրներն իրենց շահերն են առաջ տանում: Իսկ ո՞վ է մեզ խանգարում մե՛ր շահերն առաջ տանել կամ գոնե այդ շահերին չվնասել:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նաև ՀԱՊԿ-ի ներսում առկա խնդիրները: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նաև դժգոհություն հայտնեց Լուկաշենկոյի ու Նազարբաևի պահվածքների կապակցությամբ: Վերջիններս հիմա չեն էլ թաքցնում, որ Հայաստանի հետ ունեն գրեթե զրոյական շահերի դաշտ և շահերի հսկայական նույնացում Ադրբեջանի հետ: Հայաստանը նրանց կողմից թույլ օղակ է դիտարկվում, և այժմ ֆորմալ առիթն օգտագործվում է մեզ վրա ճնշումներ գործադրելու համար:
Տեղին է նշելը, որ ադրբեջանական լոբբինգի ու հայաստանյան սխալների պատճառով ՌԴ-ում շատացել են փորձագիտական ու պետական շրջանակներում հնչող այն տեսակետները, թե Հայաստանը չափից շատ թանկ է նստում ՌԴ-ի վրա, մինչդեռ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները շատ ավելի ձեռնտու կլինեն Մոսկվային:
Հյուսիսում, իհարկե, հասկանում են, որ Ադրբեջանն իրենը Մոսկվայի աջակցությամբ կամ չեզոքությամբ ստանալուց հետո անմիջապես, կոպիտ ասած, «քցելու» է Մոսկվային, բայց դա չի նշանակում, թե մենք պետք է հույսներս դնենք այն բանի վրա, որ միևնույն է պետք ենք ՌԴ-ին ու նա մեր շահերը չի ոտնահարի: Նման բան բնության մեջ չի լինում: Սեփական անվտանգության խնդիրները պետք է ինքդ լուծես ու դրսում միայն դաշնակիցներ ունենաս, այլ ոչ թե դայակներ:
Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ չկային ու Փաշինյանը դրանք ստեղծեց: Բնականաբար կային, պարզապես ներհայաստանյան զարգացումները հնարավորություն տվեցին Ադրբեջանին անցնել բաց խաղի ու բաց գրոհի: Ընդ որում՝ այդ խաղը ոչ միայն ՀՀ-ի դեմ է, այլ նաև ՌԴ-ի: Հայաստանի վրա «բոչկա» գլորելով փորձ է արվում նաև Մոսկվային նեղել: Կրեմլում դա շատ լավ տեսնում են, բայց նյարդայնանում են, որ պաշտոնական Երևանն է առիթը տվել Բելառուսին ու Ղազախստանին պայմաններ թելադրել:
Թե ինչով կավարտվի այս թնջուկը, պարզ կդառնա դեկտեմբերի 6-ին, երբ տեղի կունենա ՀԱՊԿ հավաքը ՌԴ-ում (Փաշինյանը մինչև այդ, բնականաբար, զբաղված կլինի նախընտրական քարոզարշավով. կհասցնի՞ նա այդ ընթացքում զբաղվել ՀԱՊԿ-ի հարցերով, դժվար է ասել):
Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է տորպեդահարի կազմակերպության գլխավոր քարտուղարի դերում Բելառուսի թեկնածությունը, եթե, իհարկե, չկարողանա ՀՀ ներկայացուցչի թեկնածությունն անցակցնել (դրա հավանականությունը գրեթե զրոյական է, քանզի Բելառուսն ու Ղազախստանը վետո կկիրառեն ՀՀ-ի թեկնածությանը):
Փոխզիջումային տարբերակը կարող է լինել ներկայիս պաշտոնակատարի հաստատումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա ՌԴ ներկայացուցիչ է: Դրանից հետո արդեն պետք է «դուխը» պահել ներսում և հիմնականում գործել ԽԵԼՔՈՎ, որպեսզի ստիպված չլինենք խնդիրներ ստեղծել ու հետո դրանք փորձենք հերոսաբար հաղթահարել՝ այդ ընթացքում մեր շահերին հարվածելով, այլոց ջրաղացներին ջուր լցնելով ու մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ին անհարմար վիճակի մեջ դնելով:
Կորյուն Մանուկյան