Լրահոս

16.11.2018 21:40


Շիրակի մարզում 64–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել երկու 9-ամյա երեխաների

Շիրակի մարզում 64–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել երկու 9-ամյա երեխաների

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Աշոտ Հակոբյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 08 52 Լ համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շիրակացի 50 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 9-ամյա Գոռ. Գրիգորյանին և 9-ամյա Մետաքսյա Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխաներին իրենց ծառայողական ավտոմեքենայով Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Մարտիրոսյանն ու տեսուչ Թելման Գրիգորյանը:

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը