Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շամիր Սահակյանի նկատմամբ, ով ապօրինի ձեռք է բերել «Ս1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ և այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում մուտք է գործել կառավարության թիվ 1 կառավարականշենք, որտեղ ցանկացել է նռնակը պայթեցնել: Նրան վնասազերծել են շենքի մուտքի մոտ ծառայություն կատարող Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, որից հետո նրան տեղափոխել են ԱԱԾ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի դատահոգեբուժական փորձաքննություն: