Ովքեր են հավասար և ովքեր՝ ավելի՛ հավասար «Իմ քայլի» ցուցակում
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 11 ուժերից առավել ուշադրության է արժանի երկուսի ցուցակը՝ «Իմ քայլինը» և ՀՀԿ-ինը: Վերջինս հետաքրքրիր էր այն առումով, որ պարզ դառնար, թե ովքե՞ր են մնացել Սերժ Սարգսյանի կողքը և ովքե՞ր են պատրաստ հարված ընդունելուն: ՀՀԿ-ի ցուցակը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի կազմ է ունենալու ապագա ԱԺ-ի ընդդիմադիր հատվածը:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակին, ապա այն հետաքրքիր է ապագա իշխանության պատգամավորական կազմն ու որակը հասկանալու համար:
Ինչպես նախկինում ՀՀԿ-ի դեպքում էր լինում, ցուցակի վերևում հայտնվածների մեծ մասը գործադիր իշխանությունից է և ընտրություններից հետո չի պատրաստվում գնալ խորհրդարան: Ասել է թե՝ «Իմ քայլի» վերին հորիզոնականներում հայտնվել են ՔՊԿ-ի ամենահավասարները, իսկ տասնյակից հետո՝ պարզապես հավասարները:
Հավասարները, բնականաբար, պատգամավոր դառնալու կամ «քցվելու» թեկնածուներն են: Նրանք բազմաշերտ են: Հավասարների մեջ կան ճամբարափոխներ, կուսակցական շարքերի անդեմ ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյանի հետ քայլածներ, փողոց փակելու չեմպիոններ, բարձրախոս ու ջրի շիշ բռնածներ, «տասովշիկներ», «մուտիլովշիկներ», նախկինում սերժական մամուլի առաջամարտիկներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ, ընկերներ, ծանոթներ, սիրուհիներ, սիրեկաններ և նույնիսկ մի կին «ատամնատեխնիկ»:
«Իմ քայլի» ցուցակը յուրօրինակ տապան է, որտեղ Փաշինյանը ամեն տեսակից հավաքել է, բայց չի կարողացել ներառական կազմ ստանալ: «Տապանում» հավաքված են միայն նրանք, ովքեր «Օ՜, Բենամուկի» են ասելու Փաշինյանին տեսնելիս:
Ցուցակում ավելի հավասարների մեջ է այսօրվա գործադիր մարմնի անդամների մի փոքր մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Դա առաջին տասնյակն է: «Իմ քայլի» 1-ին ու 2-րդ համարները հուշում են, որ Փաշինյանի ամենավստահելի գործիչը Արարատ Միրզոյանն է, իսկ հավատարի՞մ է մնալու վերջինս Փաշինյանին, ցույց կտան Ղարաբաղի հարցով բանակցությունները (այսօր Ա. Միրզոյանը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, այսպես ասած, «քֆուր» է դրել հող հանձնողների վրա, ինչը, հաշվի առնելով ղարաբաղյան հարցով սպասվող զարգացումները, շատ բազմանշանակ «քֆուր» է):
Դատելով ամենից՝ ապագա ԱԺ-ն ունենալու է իր «Շմայսը», իր շուլուխչի «Գալուստ Սահակյանը», ամեն հարցի վերաբերյալ իր «փորձագիտական» գնահատական տվող «Սեյրան Սարոյանը» (այդ դերին ակնհայտորեն հավակնում է Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը) և իր կոճակ սեղմողների հսկայական ու հնազանդ բանակը:

Բարի գալուստ ազատ և երջանիկ Հայաստան:
Պետրոս Ալեքսանյան