Քաղաքական

16.11.2018 15:01


Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել

Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել

Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է գործարար, բարերար, «Հայկական Երկրորդ» Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանին։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է»,-տեղեկացրել է Արման Թաթոյանը։

Նրա փոխանցմամբ՝ բարձրացված հարցը վերաբերում է նաեւ Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ՄԻՊ-ին ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա։

Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը