Արդի մարտահրավերները այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից
Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա ձեռքբերելու շուրջ դարձավ ոչ պրոֆեսիոնալ շրջանակների քննարման նյութ։ Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր կամ ինտերնետից որոշ նյութեր էին պեղել, կամ էլ երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել: Երբ ես կարծիք էի հայտնում, համոզված էի, որ երբևիցե կամ այսօր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունք և գիտելիքներ ունեցող մարդիկ կա՛մ կհամաձայնեն, կա՛մ կհակադարձեն՝ բերելով հիմնավոր փաստարկներ:
Սիերելի հայրենակիցներ, սկսած 2000թ. ԶՈՒ թե՛ կիրառման, և թե՛ զարգացման շուրջ քննարկումներում միշտ ունեցել եմ սեփական տեսակետ և միշտ չէ, որ այն համընկել է իմ կոլեգաների կամ ղեկավարների կարծիքի հետ: Ցավոք, միշտ չէ, որ հանրությունը տեղեկացված է եղել անցյալում ռազմավարական որոշումների կայացման ընթացքից, դրանց դրական կամ բացասական ազդեցությունից:
Արդի մարտահրավերները այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից, մանավանդ, երբ ունենք ապրիլյան դառը ճշմարտությունը:
Եկել է ժամանակը, սիրելի ստրատեգներ, որ ձեր կարծիքը աշխատասենյակում և աշխատասենյակից դուրս լինի անփոփոխ կամ գրեթե անփոփոխ:
Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ
Արդի մարտահրավերները այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից
Իմ հայտնած տեսակետը ՀՀ ԶՈՒ կործանիչ ավիացիա ձեռքբերելու շուրջ դարձավ ոչ պրոֆեսիոնալ շրջանակների քննարման նյութ։ Կարծիք էին հայտնում նրանք, ովքեր կամ ինտերնետից որոշ նյութեր էին պեղել, կամ էլ երեխա ժամանակ «կործանիչ» խաղալիքներ են ունեցել:
Երբ ես կարծիք էի հայտնում, համոզված էի, որ երբևիցե կամ այսօր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունք և գիտելիքներ ունեցող մարդիկ կա՛մ կհամաձայնեն, կա՛մ կհակադարձեն՝ բերելով հիմնավոր փաստարկներ:
Սիերելի հայրենակիցներ,
սկսած 2000թ. ԶՈՒ թե՛ կիրառման, և թե՛ զարգացման շուրջ քննարկումներում միշտ ունեցել եմ սեփական տեսակետ և միշտ չէ, որ այն համընկել է իմ կոլեգաների կամ ղեկավարների կարծիքի հետ: Ցավոք, միշտ չէ, որ հանրությունը տեղեկացված է եղել անցյալում ռազմավարական որոշումների կայացման ընթացքից, դրանց դրական կամ բացասական ազդեցությունից:
Արդի մարտահրավերները այլևս չի կարելի թաքցնել սեփական ժողովրդից, մանավանդ, երբ ունենք ապրիլյան դառը ճշմարտությունը:
Եկել է ժամանակը, սիրելի ստրատեգներ, որ ձեր կարծիքը աշխատասենյակում և աշխատասենյակից դուրս լինի անփոփոխ կամ գրեթե անփոփոխ:
Արցախի նախագահի խորհրդական, ռազմական, քաղաքական գործիչ
Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից