Լրահոս

16.11.2018 13:12


Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C

Այս խորագրի վերջին նյութերը