Պայքար ՔՊԿ-ի ու ՀՀԿ-ի միջև (չհաշված «Սասնա ծռերին»)
Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու մի շարք առումներով: Մեզ ոչ միայն արտահերթ, այլ նաև արտառոց ընտրություններ են սպասվում:
Բացի ընտրակաշառքից կամ գոնե դրա «ափաշքարա» կիրառումից՝ մյուս բոլոր արատավոր երևույթներին ականատես ենք լինելու՝ տեղական «տասովշիկների» օգտագործումից մինչև վարչական ռեսուրսի չարաշահում (բնականաբար՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից):
Հետանկախական Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ ԱԺ-ն արձակվում է սահմանադրական ժամկետից շուտ, այն էլ՝ սեփական կամքին հակառակ ու արտաքին ճնշման արդյունքում:
Սա նաև առաջին դեպքն է, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի մոդայիկ է երևալ իշխանամետ, քան ընդդիմադիր:
Առաջին անգամն է, որ բացի «իշխանության կուսակցությունից», այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքի անվան տակ հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մյուսները ոչ միայն չեն հավակնում իշխանության, այլ նույնիսկ հրապարակավ են ասում, որ ձգտում են առավելագույնը 2-րդը լինելուն: Հասկանալի է, որ դա պայմանավորված է ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությամբ և առկա էյֆորիկ տրամադրությամբ, բայց ամեն դեպքում երևույթն աննախադեպ է:
Օրինակ՝ եթե Գագիկ Ծառուկյանը2007-ի, 2012-ի և 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն հավակնում է «50+1» տոկոսի, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության, ապա այժմ ծպտուն չկա այդ մասին: Ծառուկյանի հավակնությունները անհարմարության աստիճանի համեստացել են:
ՔՊԿ-ի հիմնական մրցակից ՀՀԿ-ն էլ է հրապարակավ հրաժարվել 1-ինը լինելու հավակնությունից և պայքարում է 2-րդ տեղի համար: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն այլ բանի չէր էլ կարող հավակնել, բայց ամեն դեպքում ուշագրավ է, որ այս ընտրությունների, թերևս, միակ ուժը, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքին ընդդիմություն է, չի ձգտում իշխանության:
Ընտրացուցակում հայտնված մյուս ուժերը, մեծ հաշվով, մասնակցում են օլիմպիական սկզբունքով կամ խորհրդարանում մի կերպ հայտնվելու նպատակով: Բացի ՀՀԿ-ից ու մասամբ նաև «Սասնա ծռերից» և ՀՅԴ-ից, ընտրություններին մասնակցող մյուս 7 ուժերը կա՛մ Նիկոլ Փաշինյանին չեն քննադատում, կա՛մ քծնում են նրան: Գրեթե բոլորը վախենում են «սևի» պիտակին արժանանալ ու արդյունքում հայտնվում են Էդմոն Մարուքյանի կամ Արամ Սարգսյանի պես կոմպլեքսավորված կարգավիճակում:
ՔՊԿ-ն ու ՀՀԿ-ն են լինելու այս ընտրությունների հակադիր բևեռները և խորհրդարան անցնելու հիմնական ֆավորիտները (բնականաբար՝ մեծ ու փոքր չափերով):
Իր առանձին «նիշան» է փորձելու զբաղեցնել «Սասնա ծռերը»: Կկարողանա՞, թե՞ ոչ, կախված է բազմաթիվ գործոններից: Բլից-կրիգային ընտրարշավը, «ռեյտինգային» ընտրակարգը և ընտրական գործընթացներին մասնակցելու փորձի բացակայությունը զգալիորեն նվազեցնում են այդ կուսակցության հնարավորությունները:
Մի խոսքով, դեկտեմբերի 9-ին մեծ անակնկալներ պետք չէ սպասել: ՔՊԿ-ից բացի խորհրդարանում հայտնվելու թիվ մեկ շանսն ունի ՀՀԿ-ն (հատկապես «ռեյտինգայինի» և միակ ընդդիմությունը լինելու գործոնները հաշվի առնելով):
«Ռեյտինգայինի» հաշվին խորհրդարան կփորձի սողոսկել նաև ԲՀԿ-ն: Մյուսների մասով, բացի «Սասնա ծռերից», ամեն ինչ պարզ է՝ նրանք դուրս կմնան:
Այս ընտրություններում կան փոքր ինտրիգներ: Դրանք հետևյալն են՝
-քանի՞ տոկոս «կխփի» ՔՊԿ-ն և արդյոք Փաշինյանի գլխավորած ցուցակը ավելի շա՞տ կհավաքի, քան դերասան Հայկոյի գլխավորած ցուցակը Երևանում,
-քանի՞ տոկոս կստանա ՀՀԿ-ն որպես ընդդիմություն,
-Նիկոլ Փաշինյանին կցվելուց հետո քանի տոկո՞ս ձայն կհավաքի ԲՀԿ-ն ու արդյոք կհայտնվի՞ խորհրդարանում,
-«Սասնա ծռերը» կհաղթահարե՞ն անցողիկ շեմը, թե՞ ոչ:
Մնացած առումներով ամեն ինչ կանխատեսելի է ու ձանձրալի:
Պայքար ՔՊԿ-ի ու ՀՀԿ-ի միջև (չհաշված «Սասնա ծռերին»)
Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու մի շարք առումներով: Մեզ ոչ միայն արտահերթ, այլ նաև արտառոց ընտրություններ են սպասվում:
Բացի ընտրակաշառքից կամ գոնե դրա «ափաշքարա» կիրառումից՝ մյուս բոլոր արատավոր երևույթներին ականատես ենք լինելու՝ տեղական «տասովշիկների» օգտագործումից մինչև վարչական ռեսուրսի չարաշահում (բնականաբար՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից):
Հետանկախական Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ ԱԺ-ն արձակվում է սահմանադրական ժամկետից շուտ, այն էլ՝ սեփական կամքին հակառակ ու արտաքին ճնշման արդյունքում:
Սա նաև առաջին դեպքն է, երբ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի մոդայիկ է երևալ իշխանամետ, քան ընդդիմադիր:
Առաջին անգամն է, որ բացի «իշխանության կուսակցությունից», այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքի անվան տակ հանդես եկող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մյուսները ոչ միայն չեն հավակնում իշխանության, այլ նույնիսկ հրապարակավ են ասում, որ ձգտում են առավելագույնը 2-րդը լինելուն: Հասկանալի է, որ դա պայմանավորված է ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությամբ և առկա էյֆորիկ տրամադրությամբ, բայց ամեն դեպքում երևույթն աննախադեպ է:
Օրինակ՝ եթե Գագիկ Ծառուկյանը 2007-ի, 2012-ի և 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ԲՀԿ-ն հավակնում է «50+1» տոկոսի, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության, ապա այժմ ծպտուն չկա այդ մասին: Ծառուկյանի հավակնությունները անհարմարության աստիճանի համեստացել են:
ՔՊԿ-ի հիմնական մրցակից ՀՀԿ-ն էլ է հրապարակավ հրաժարվել 1-ինը լինելու հավակնությունից և պայքարում է 2-րդ տեղի համար: Պարզ է, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն այլ բանի չէր էլ կարող հավակնել, բայց ամեն դեպքում ուշագրավ է, որ այս ընտրությունների, թերևս, միակ ուժը, որը Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքին ընդդիմություն է, չի ձգտում իշխանության:
Ընտրացուցակում հայտնված մյուս ուժերը, մեծ հաշվով, մասնակցում են օլիմպիական սկզբունքով կամ խորհրդարանում մի կերպ հայտնվելու նպատակով: Բացի ՀՀԿ-ից ու մասամբ նաև «Սասնա ծռերից» և ՀՅԴ-ից, ընտրություններին մասնակցող մյուս 7 ուժերը կա՛մ Նիկոլ Փաշինյանին չեն քննադատում, կա՛մ քծնում են նրան: Գրեթե բոլորը վախենում են «սևի» պիտակին արժանանալ ու արդյունքում հայտնվում են Էդմոն Մարուքյանի կամ Արամ Սարգսյանի պես կոմպլեքսավորված կարգավիճակում:
ՔՊԿ-ն ու ՀՀԿ-ն են լինելու այս ընտրությունների հակադիր բևեռները և խորհրդարան անցնելու հիմնական ֆավորիտները (բնականաբար՝ մեծ ու փոքր չափերով):
Իր առանձին «նիշան» է փորձելու զբաղեցնել «Սասնա ծռերը»: Կկարողանա՞, թե՞ ոչ, կախված է բազմաթիվ գործոններից: Բլից-կրիգային ընտրարշավը, «ռեյտինգային» ընտրակարգը և ընտրական գործընթացներին մասնակցելու փորձի բացակայությունը զգալիորեն նվազեցնում են այդ կուսակցության հնարավորությունները:
Մի խոսքով, դեկտեմբերի 9-ին մեծ անակնկալներ պետք չէ սպասել: ՔՊԿ-ից բացի խորհրդարանում հայտնվելու թիվ մեկ շանսն ունի ՀՀԿ-ն (հատկապես «ռեյտինգայինի» և միակ ընդդիմությունը լինելու գործոնները հաշվի առնելով):
«Ռեյտինգայինի» հաշվին խորհրդարան կփորձի սողոսկել նաև ԲՀԿ-ն: Մյուսների մասով, բացի «Սասնա ծռերից», ամեն ինչ պարզ է՝ նրանք դուրս կմնան:
Այս ընտրություններում կան փոքր ինտրիգներ: Դրանք հետևյալն են՝
-քանի՞ տոկոս «կխփի» ՔՊԿ-ն և արդյոք Փաշինյանի գլխավորած ցուցակը ավելի շա՞տ կհավաքի, քան դերասան Հայկոյի գլխավորած ցուցակը Երևանում,
-քանի՞ տոկոս կստանա ՀՀԿ-ն որպես ընդդիմություն,
-Նիկոլ Փաշինյանին կցվելուց հետո քանի տոկո՞ս ձայն կհավաքի ԲՀԿ-ն ու արդյոք կհայտնվի՞ խորհրդարանում,
-«Սասնա ծռերը» կհաղթահարե՞ն անցողիկ շեմը, թե՞ ոչ:
Մնացած առումներով ամեն ինչ կանխատեսելի է ու ձանձրալի:
Կորյուն Մանուկյան