Քաղաքական

16.11.2018 11:18


Բողոքի գործողություն Գյումրիում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել

Բողոքի գործողություն Գյումրիում. ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել

Գյումրիի թիվ 18 դպրոցում դասապրոցեսը դադարեցված է: Կառույցը չի ջեռուցվում: Ցուրտ դասասենյակներում պարապմունք կազմակերպելն անհնար է: Ծնողները հրաժարվում են երեխաներին բերել դպրոց:

Նշում են, որ առանց այն էլ մի քանի օր շարունակ անտեսելով դասասենյակների ցածր ջերմաստիճանը՝ դասապրոցեսը կազմակերպվել է, ինչի արդյունքում շատերը հիվանդացել են:

Ջեռուցման խնդիրը կարգավորելու, նոր կաթսայատուն ունենալու համար ամիսներ շարունակ դիմել են համապատասխան մարմինների, խնդիրը ներառվել է հրատապ ծրագիր, սակայն այդպես էլ հրատապ լուծում չի ստացել: 18 մլն դրամ է կազմում անհրաժեշտ գումարը, պետք է մրցույթ հայտարարվի, եւ մեկնարկը տան շինարարության: Սա ենթադրում է ուսումնական պրոցեսի խաթարում: Հին կաթսայատունը գործարկելը ռիսկային է, էլեկտրաէներգիայով ջեռուցել չեն կարող, քանի որ դպրոցն ունի մալուխների խնդիր:

Քննարկվում են տարբերակներ այլ ուսումնական հաստատությունում դասերը շարունակելու, սրան էլ ծնողներն են դեմ:

Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Այս խորագրի վերջին նյութերը