Լրահոս

16.11.2018 10:21


Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված Վահանն ու Վահեն այս պահին դեռ Գյումրիում են

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված Վահանն ու Վահեն այս պահին դեռ Գյումրիում են

Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված Վահանն ու Վահեն այս պահին դեռ Գյումրիում են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Փոքրիկները լավ են, մեծանում են, հսկողության տակ են»,-նշեց Լիլիթ Գորգինյանը՝ հավելելով. «Փոքրիկների մայրն այցելում է երեխաներին, ինչն անչափ կարևոր է, բայց այս պահին չեմ կարող ասել, թե դեռ որքան ժամանակ տղաները կմնան Գյումրիում»: Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանությանը հայտնել էին, որ հաստատության բակում երկու նորածին են հայտնաբերել։ Ավելի ուշ պարզվել էր, որ երկվորյակների մայրը 18 տարեկան Մ․ Մ․-ն է։

Նա ասել էր, որ սոցիալական ծանր պայմանների պատճառով հրաժարվում է երեխաներից։ Հոկտեմբերի 24-ին նրա հետ էր հանդիպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, և երկվորյակների մայրն ասել էր, որ գիտակցել է իր սխալը և ուզում է վերադարձնել իր փոքրիկներին։

Այս խորագրի վերջին նյութերը