Ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք
Կարդացի, որ Ամուլսարի հանքի շահագործման ու չշահագործման մասին հարցումեր են արել և ըստ այդմ՝ հարցվածների մեծամասնությունը կողմ է, որ հանքը շահագործվի: Այո՛, ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք՝ մերժելով հների գործելաոճը և օրինակ ծառայելով ներկա և ապագա հանքարդյունաբերությանը:
Հիմա բնապահպաններն անիմաստ գոռգոռում են Ամուլսարի հանքի մոտ՝ չցանկանալով նկատել այլ հանքերի խայտառակ գործունեությունը, որոնք բացառապես աշխատում են օրենքի խախտմամբ և քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն նման չարաշահումների համար: Բայց արի ու տես, որ Նոր Հայաստանում բնապահպանների միջոցով որոշ շահագրգիռ անձինք կարող են իրենց կամքը թելադրել, թե որ հանքը պետք է փակվի, որը ոչ: Սա կոնկրետ սաբոտաժի երևույթ է՝ Նիկոլ Փաշինյանի տնտեսության զարգացման: Ու, ես մի բան ասեմ՝ ՀՀԿ-ական կարկառունները երբ խոսում են տնտեսության ճեղքերից, Փաշինյանին ասում, թե բա տնտեսությունը չի զարգանում, աշխատատեղեր չկան, ճիշտ են ասում, քանի որ Հայաստանում խոշորագույն ներդրումային ծրագիրը՝ Ամուլսարի հանքը, փակ է, որը երկրին տարեկան 50մլն դոլար և ավելի եկամուտ կարող է տալ, այսինքն՝ փոքր ու միջին բիզնեսի ամբողջ տարվա եկամուտի չափով, էլ չեմ խոսում 1000-ավոր աշխատատեղերի ու բարձր աշխատավարձերի մասին:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից