Ո՞րն է Սիլվա Համբարձումյանի և Նաիրի Հունանյանի տարբերությունը
19 տարի առաջ¸ երբ Ազգային ժողովում Հունանյանը գնդակահարեց երկրի ղեկավարության կազմը, համատարած և օբյեկտիվ կասկածամտության մթնոլորտ էր առաջացել երկրում: Բոլորը ման էին գալիս Հունանյանի հնարավոր հանցակիցներին և մի պահ առաջացել էր այնպիսի իրավիճակ, երբ հունանյանն ում անունը տար, նա էլ դառնում էր պոտենցիալ հանցակից:
Այսօր մոտավորապես նույն դերի մեջ է հայտնվել Սիլվա Համբարձումյանը: Պարզվում է, որ իր գործունեության ընթացքում նա համատարած աջ ու ձախ կաշառքներ է բաժանել, և հիմա հրապարակում է այդ կաշառքը վերցնողների անունները և ստացվում է` ում անունը նա տա, նա էլ հայտնվում է պոտենցիալ հանցագործի կարգավիճակում:
Ճիշտ է, մեկը թղթի բարաթ կարող է ունենալ, մյուսը՝ ոչ, սակայն դա արդեն էական չէ: Սակայն Հունանյանի և տիկին Սիլվաjի մեջ կա մեկ էական տարբերություն:
Հունանյանը ձերբակալված էր և հանցագործի կարգավիճակում էր սրա կամ նրա վրա ցուցմունքներ տալիս, մինչդեռ հայտնի դարձած կաշառատու տիկին Սիլվան իր արարքների համար ոչ միայն ձերբակալված չէ, այլև ասուլիսներ է կազմակերպում և նույնիսկ խոստանում մեծ ներդրումներ բերել Հայաստան: Սակայն, կարծես թե, նրան չեն հավատում ոչ միայն հանրությունն, այլև իշխանությունը, հակառակ դեպքում նա էլ կհյուրընկալվեր վարչապետի մոտ մյուս խոշոր գործարարների հետ ընթրիքի:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից