Կարծիք

15.11.2018 12:27


Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող

Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող

Հարգելի սիրելիներ, չուզողություն չթվա, բայց ձեզնից ոչ բոլորն են դառնալու ԱԺ պատգամավորներ, ասեմ ավելին, շատ քչերն են դառնալու, էդ էլ հիմնականում Նիկոլի շնորհիվ։

Եթե բախտներդ բացվի ու պատգամավոր էլ դառնաք, դուք ընդամենը մեկն եք լինելու +-120-ից, անհատապես որոշիչ դեր չեք ունենալու ոչ ԱԺ-ում, ոչ էլ հատկապես՝ ազգի ճակատատագրում, թարգեք էդ վերամբարձ տեքստերը)))

Ընտրվելու դեպքում շատերդ դառնալու եք նոր սերնդի կնոպկա սեղմող, օրենսդրական նախաձեռնություններ չանող, մեկ-մեկ անկապ ելույթներ ունեցող ու էն դրոշով զնաչոկ կպցնող անհատներ։

Հանուն արդարության ասեմ, որ պատգամավոր դառնալը նաև դրական կողմ ունի, ու դա մոտ կես միլիոն աշխատավարձն ա + գործուղումները, բայց դե ինչպես արդեն ասացի, դուք դժվար թե ընտրվեք)))
Կներեք անկեղծության համար, շնորհակալություն, ցտեսություն))

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը