Շուտափույթ ընտրությունները և սոդոմգոմորային ցուցակները
Նիկոլ Փաշինյանը շտապում է: Նա շտապում է միս ու արյուն տալ իր «փողոցային» իշխանությանը, որպեսզի ձերբազատվի նույն այդ «փողոցից», քանզի հասկանում է, որ «փողոցով» հեռու չես գնա (գալիս է «փողոցին» «քցելու» ժամանակը): Դրա համար էլ ընտրությունները դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշանակվեցին:
Ընտրությունները 2019-ի գարնանից 2018-ի ձմեռ տեղափոխելու որոշմանը Նիկոլ Փաշինյանին բերել էր ոչ թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ստացած 80-ից ավելի տոկոսը, այլ ավագանու ընտրություններին չմասնակցողների մեծ քանակը: Ասել է թե՝ արտահերթ ընտրությունները շուտափույթ անցկացնելու համար Փաշինյանին ոգևորել էր ոչ թե հավաքած 81 տոկոսը, այլ վախեցրել չմասնակցածների 57 տոկոսը: Որոշումն, ըստ այդմ, կայացվել է ոչ թե էյֆորիայի, այլ վախի ազդեցության տակ:
Փաշինյանը շատ լավ հասկացել էր, որ ավագանու ընտրություններին չմասնակցողները այլընտրանքային ուժի ձևավորման պատվեր են ձևակերպել: Նա հասկացել է, որ ավագանու ընտրության չեկածները այլընտրանք էին փնտրել ու այդ պահին չէին գտել և մնացել էին տանը: Այլընտրանքը չէր գտնվել 2018-ի օգոստոսին, բայց կարող էր գտնվել մինչև 2019-ի մայիսը: Դա կանխելու համար Փաշինյանն առաջ ընկավ, ու ընտրությունները կլինեն դեկտեմբերին:
Ով ով է իշխանափոխությունից հետո
Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող ու չմասնակցող քաղաքական ուժերին կարելի է բաժանել մի քանի խմբի:
1-ին խումբ՝ շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակիցներ և ընտրություններին մասնակցողներ («Քաղաքացիական պայմանագիր», «Սասնա ծռեր»)
2-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթ ընտրություններին ներքուստ կողմ չլինողներ, բայց արտաքուստ կամ ճարահատյալ կողմ ցույց տվողներ և «սև» չդառնալու վախից Փաշինյանին քծնողներ («Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» և այլն),
3-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթին դեմ հանդես եկողներ, բայց արտահերթին մասնակցողներ (ՀՀԿ, ՀՅԴ),
4-րդ խումբ՝ արտահերթ ընտրություններ պահանջողներ, բայց ընտրությունները դեկտեմբերին անցակցնելուն դեմ հանդես եկողներ, քանզի չէին արվել օրենսդրական բարեփոխումները և հանրության մի մասը դեռ պատրաստ չէր գիտակցված ընտրության (այս խմբի մեջ են բազմաթիվ առողջ ուժեր, որոնք դեմ էին նախորդ իշխանությանը, ողջունել են ապրիլ-մայիսին տեղի ունեցածը, բայց հասկանալի պատճառներով չեն մասնակցում արտահերթ ընտրություններին),
5-րդ խումբ՝ հեղափոխությանը կողմ հանդես եկողներ, սակայն Նիկոլ Փաշինյանին նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ մեղադրողներ ու դեկտեմբերի 9-ի ընտրությունները բոյկոտողներ («Ազգային համաձայնություն», «Երկիր Ծիրանի»),
6-րդ խումբ՝ ընտրություններին օլիմպիական սկզբունքով մասնակցողներ ու ճանաչելի դառնալու նպատակ հետապնդողներ,
7-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթին կողմ լինողներ, Նիկոլ Փաշինյանին քծնողներ, բայց նեղացածի կեցվածքով ու ծիծաղելի պատճառաբանությամբ ընտրություններին չմասնակցողներ:
Քաղաքական իդիոտների վերջաբանը
Վերը նշված վերջին՝ 7-րդ խմբում գտնվող բոլոր քաղաքական ուժերը պետք է՝
կա՛մ ներողություն խնդրեն հայ ժողովրդից ու դրանից հետո ինքնալուծարվեն,
կա՛մ ինքնալուծարվեն առանց ներողության,
կա՛մ հայտարարեն, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին և կոչ են անում իրենց կողմնակիցներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին (այդ հայտարարությունից հետո կրկին ինքնալուծարվելու պարտադիր պայմանով):
Քաղաքական իդիոտիզմ է Նիկոլ Փաշինյանի բոլոր, այդ թվում՝ վիճահարույց քայլերին ծափահարելը, այդ ծափահարությունների միջոցով «աչոկ» հավաքելը, Փաշինյանին քծնելով հույս ունենալը, որ դրա արդյունքում կհայտնվես նրա գլխավորած ցուցակում, բայց «ինքնաքցվելուց» հետո նեղացածի կեցվածք ընդունելը և ընտրություններին չմասնակցելը:
Պարզապես կապիկություն է օր առաջ արտահերթ ընտրություններ պահանջելը, «սպիտակ» երևալու հաշվարկներ անելը և Փաշինյանի ցուցակում չհայտնվելուց հետո ընտրություններին չմասնակցելու «ատմազկաներ» հորինելը:
Քաղաքական պորտաբույծների տեղը աղբանոցում է:
Սերժականից նիկոլական դառնալը ընդամենը մեկ «թավշյա» իշխանափոխություն է
Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցող դաշինքների ու կուսակցությունների ցուցակները սոդոմգոմորային տեսք ունեն: Ռուս մեծ գրող Լերմոնտովի բառերով ասած՝ ամեն ինչ խառնվել է իրար՝մարդիկ, ձիերը ...
Այնպիսի մարդկանց ես այնպիսի ցուցակներում տեսնում, որ համոզվում ես՝ քաղաքականությունը հնագույն մասնագիտության հետ միասին է մտել մարդկության կյանքի մեջ: Բայց պետք է սփոփվել, որ քաղաքականությունը անբարոյականություն է դառնում միայն այն դեպքերում, երբ դրանով զբաղվում են անբարոյականները: Իսկ քաղաքականության մեջ լինում են նաև բարոյական սկզբունքներ ու դա մի օր իր տեղը կգտնի մեր քաղաքական կյանքում:
Իսկ առայժմ անհրաժեշտ է փլիսոփայորեն հետևել այս ընտրություններին՝ պատրաստվելով հաջորդ ընտրություններին, որի ժամկետները ստույգությամբ կանխորոշված չեն:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցող դաշինքների ու կուսակցությունների ցուցակները սոդոմգոմորային տեսք ունեն: Ռուս մեծ գրող Լերմոնտովի բառերով ասած՝ ամեն ինչ խառնվել է իրար՝ մարդիկ, ձիերը ...
Այնպիսի մարդկանց ես այնպիսի ցուցակներում տեսնում, որ համոզվում ես՝ քաղաքականությունը հնագույն մասնագիտության հետ միասին է մտել մարդկության կյանքի մեջ: Բայց պետք է սփոփվել, որ քաղաքականությունը անբարոյականություն է դառնում միայն այն դեպքերում, երբ դրանով զբաղվում են անբարոյականները: Իսկ քաղաքականության մեջ լինում են նաև բարոյական սկզբունքներ ու դա մի օր իր տեղը կգտնի մեր քաղաքական կյանքում:
Իսկ առայժմ անհրաժեշտ է փլիսոփայորեն հետևել այս ընտրություններին՝ պատրաստվելով հաջորդ ընտրություններին, որի ժամկետները ստույգությամբ կանխորոշված չեն:
Կորյուն Մանուկյան