Լրահոս

14.11.2018 21:29


«Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ BMW-ի միջից երիտասարդները կրակոցներ են արձակել

«Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ BMW-ի միջից երիտասարդները կրակոցներ են արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառաողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը, գիշերը ժամը 04:30-ի սահմաններում՝ կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը, որով Վ. Կիրակոսյանը կրակոցներ է արձակել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը