«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության իր նախընտրական ցուցակը: Կուսակցությունը մերժում է ռեյտինգային ընտրական համակարգը, սակայն վստահեցնում, որ այդպես առաջադրված բավական հետաքրքիր թեկնածուներ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 14-ին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
«Բավականին հետաքրքիր ռեյտինգային թեկնածուներ ունենք, որոնք շատ բարի համբավ ունեն իրենց տարածքներում, իրենց տարածաշրջանում: Իհարկե, այստեղ քաղաքական բաղադրիչից զերծ չենք մնում, ու ուզում ենք արձանագրել, որ ռեյտինգային ընտրակարգն ապաքաղաքական է, և կանոնները սահմանվում են ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ մեղավորության: Այսինքն` խնդիրը ոչ թե այն է, թե ինչպիսին են մեր ռեյտինգային թեկնածուները, այլ ինչպիսին կարող են լինել ընդհանրապես քաղաքական ուժերի ռեյտինգային թեկնածուները: Այս առումով ռեյտինգային ընտրակարգը մեզ համար մերժելի է»,-ասաց Նահապետյանը:
Միքայել Նահապետյանը ներկայացրեց նաև իրենց ցուցակի առաջին 5 համարների անունները.
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ