Քաղաքագետ. «...փորձ է արվում համոզել, որ մոտ ապագայում պատերազմ չի լինի»
Մարտի 9–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ, Նիկոլա Սարկոզիի հետ կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։ Նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև այս ամիս նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ և հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ է նշանակում հանդիպումների այս շարքը։ Ակտիվացո՞ւմ ղարաբաղյան հակամարտության հարցում։ «7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ ԼևոնՄելիք-Շահանազարյանն ասել է, թե ղարաբաղյան հարցում վերջերս բավական լուրջ ակտիվացում է նկատվում, և վերջին հանդիպումները չէ, որ պետք է դրա ապացույցը լինեն։
-Ինձ թվում է՝ այս ակտիվացման պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչեցվում են ռազմատենչ հայտարարություններ։ Հաշվի առնելով վերջին ժամանակներս Ադրբեջանի քաղաքականության անկանխատեսելիությունը (հաշվի ռանելով ԱՄՆ Կոնգրեսի վերջին որոշումն ու Թուրքայի իշախանությունների ոչ ամուր դիրքը)՝ կարելի է ասել՝ այս ակտիվացման ուղերձն այն է, որ փորձ է արվում համոզել, թե մոտ ապագայում պատերազմ չի լինի կամ դրա հնարավորությունը կկանխվի,-ասել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Ղարաբաղի հարցում մենք գիշերային որոշման ականատես լինենք, Լևոն Մելիք-Շահնազարյանը պատասխանել է, թե երկու պատճառով դա բացառում է.
-Առաջին պատճառն այն է, որ բազմիցս ասվել է, և եթե նույնիսկ ասելուն էլ ուշադրություն չդարձնենք, ապա իրավիճակն է այնպես ստեղծվել, որ առանց համաժողովրդական քննարկման որևէ մի որոշում, լուծում չի լինելու։ Եվ երկրորդ, որը ավելի կարևոր է՝ առանց ԼՂՀ իշխանության մասնակցության նմանատիպ որոշումներ իրականացնելը կամ ստորագրելը հնարավոր չէ։ Այդ երկու պատճառով ես բացառում եմ, որ առավոտյան արթնանանք և իմանանք, որ ինչ-որ նոր բան է ստորագրվել,-ասել է քաղաքագետը։
Քաղաքագետ. «...փորձ է արվում համոզել, որ մոտ ապագայում պատերազմ չի լինի»
Մարտի 9–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ, Նիկոլա Սարկոզիի հետ կքննարկի նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։ Նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև այս ամիս նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ և հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ է նշանակում հանդիպումների այս շարքը։ Ակտիվացո՞ւմ ղարաբաղյան հակամարտության հարցում։ «7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահանազարյանն ասել է, թե ղարաբաղյան հարցում վերջերս բավական լուրջ ակտիվացում է նկատվում, և վերջին հանդիպումները չէ, որ պետք է դրա ապացույցը լինեն։

7or.am