Քաղաքական

14.11.2018 19:03


«Լուսավոր Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները

«Լուսավոր Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուց հետո կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին 10 թեկնածուներին:

«Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է, ով քիչ առաջ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելու մասին, երրորդը 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն է, չորրորդը՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, հինգերորդը՝ Տարոն Սիմոնյանը, վեցերորդը՝ Արկադի Խաչատրյան, յոթերորդը՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ութերորդը՝ Հարություն Բաբայանը, իններորդը՝ Սիմոնյան Կարենը, տասներորդը՝ Կոստանյան Աննան:

Այս խորագրի վերջին նյութերը