Լրահոս

14.11.2018 15:32


Երևանում գիշերը դանակի սպառնալիքի տակ թալանել են «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատունը

Երևանում գիշերը դանակի սպառնալիքի տակ թալանել են «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատունը

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել Ավան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Մելքոնյանը և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երևանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Է. Մելքոնյանին և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Մելքոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը